երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Դուք չե՞ք զզվում այն մթնոլորտից որտեղ ստիպված աշխատել եք․ Վիգեն Խաչատրյանը՝ ՄՊՀ անդամի թեկնածուին

Դուք չե՞ք զզվում այն մթնոլորտից որտեղ ստիպված աշխատել եք․ Վիգեն Խաչատրյանը՝ ՄՊՀ անդամի թեկնածուին

Ես շատ կուզեմ, որ ձեր երեխաները հպարտանան ձեզանով, հարց տալուց առաջ ես աչքիս առաջ ունեմ, որ դուք մայր եք, ու դա ինձ զսպում է: Այս մասին այսօր ԱԺ-ում ՄՊՀ անդամի թեկնածու Անահիտ Սարգսյանին ասաց ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանը՝ նշելով, որ աղանդավորի տպավորություն է թողնում։

Անահիտ Սարգսյանը նշեց, որ չի հասկանում՝ ինչու է հայրենիքի հանդեպ սերը ընկալվել որպես աղանդավորություն:

Վիգեն Խաչատրյանի խոսքով՝ այն մթնոլորտը, որը եղել է մինչև 2018 թիվը, եղել է գարշելի մթնոլորտ․ «Չի նշանակում, որ հիմա երկնքից հրեշտակներ են իջել ու այդ մթնոլորտը փոխվել է, բայց ցանկությունը կա և իրոք շատ բան փոխվել է: Դուք չե՞ք զզվում այն մթնոլորտից որտեղ ստիպված աշխատել եք: Դուք չգիտեի՞ք, որ մենաշնորհ չէ, մեկի շնորհք կա: Դուք դա շատ լավ գիտեիք»,- ասաց Խաչատրյանը։ 

Արձագանքելվ Վիդեն Խաչատրյանին, Անահիտ Սարգսյանը հավելեց, որ որևէ քաղաքական կուսակցության չի պատկանել, որևէ քաղաքական գործչի հետ մտերիմ հարաբերություններ չի ունեցել․ «Երբեք չեմ եղել նախկին նախագահի աշխատասենյակում, և նրա կողմից հանձնաժողովի անդամ ընտրվել եմ բացառապես իմ կատարած աշխատանքի և գործունեության արդյունքում»։

  • Կիսվել: