ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դուք բանակի անունից խոսելու բարոյական իրավունք չունեք, փախչողներին գնացեք, ձեր շրջապատում փնտրեք․ Աբրահամյան

Դուք բանակի անունից խոսելու բարոյական իրավունք չունեք, փախչողներին գնացեք, ձեր շրջապատում փնտրեք․ Աբրահամյան

Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ Արցախի նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն արձագանքեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե բողոքի ակցիաներին մասնակցող երիտասարդների «մի մասը, ենթադրաբար, եռամսյա վարժական հավաքներից և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած կոնտինգենտն է», նրանց տվյալները պետք է հավաքագրել՝ «բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու համար»։

«Պարզվում է՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը հանձնարարություններ է տվել ոստիկանությանը, Պաշտպանության նախարարությանը՝ ստուգելու, թե այստեղ հավաքված մարդիկ արդյոք խուսափե՞լ են զինվորական ծառայությունից, եռմայս հավաքներին մասնակցությունից։

Ես ուզում եմ մեր բոլորի անունից այստեղից ասել՝ փախչողներին գնացեք, ձեր շրջապատում փնտրեք»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը։

Նա հավելեց՝ այսօրվա իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ պայքարի դուրս եկածներն այն մարդիկ են, ում համար բանակը սրբություն է։

«Այս մարդիկ չեն հասկանում, որ ԶՈՒ-ում ծառայությունը, հայրենիքի պաշտպանության գործում մասնակցությունը պատիվ է և բոլորիս արժանապատվության հարցն է։

Այս մարդիկ բանակն ընկալում են որպես մահակ․ եռամսյա հավաքները, ԶՈՒ-ում ծառայությունն ընդունում են որպես սպառնալիք, շանտաժ։

  • Կիսվել: