շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսն իր հյուպատոսական արտոնագիրն է հանձնել ԱՄԷ ԱԳՆ Դուբայի գրասենյակի տնօրենին

Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսն իր հյուպատոսական արտոնագիրն է հանձնել ԱՄԷ ԱԳՆ Դուբայի գրասենյակի տնօրենին

Հունվարի 25-ին Դուբայում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արտակ Ավետիսյանն իր հյուպատոսական արտոնագիրն է հանձնել ԱՄԷ ԱԳՆ Դուբայի գրասենյակի տնօրեն Շեիխ Մակթում Բին Բուտի Ալ Մակթումին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
 
Մաղթելով հաջողություն առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ գրասենյակի տնօրենը կարևորել է երկու բարեկամ երկրներին կապող քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացումը, ինչպես նաև առևտրային ներդրումային ծրագրերի ընդլայնումը։
 

  • Կիսվել: