շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Դիմադրություն» շարժման մասնակիցները տակդիրներ թողեցին Կառավարական ամառանոցի մոտ

«Դիմադրություն» շարժման մասնակիցները տակդիրներ թողեցին Կառավարական ամառանոցի մոտ

՛՛Դիմադրություն՛՛ շարժան մասնակիցները տակդիրներ թողեցին Կառավարական ամառանոցի առջեւ։

Այստեղ ՛՛Երիտասարդի ձայնը՛՛ քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանն ասաց. ՛՛Քանի որ եկել ենք այն վայրը, որտեղ ինքը գոյատեւում է, դատարկ ձեռքով չէինք գալու։ Չէինք թողնի, որ անհարմար իրավիճակում հայտնվի։ Նվեր ունենք իր համար՛՛:

Ինչպես արդեն նշել էինք՝ շարժման մասնակիցները երթով հասել էին կառավարական ամառանոց, իսկ մինչ այդ նրանք կառավարության շենքի մոտ էին, որտեղ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին դուրս գալ և պատասխանել իրենց հարցերին:

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր ՛՛Հայաստան՛՛ եւ ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցությունները այսօր նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն է Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայացել նիստին եւ տապալել այն:

Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել են Կառավարության շենք եւ շրջափակել բոլոր մուտքերը:

  • Կիսվել: