շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
«Դիմադրություն» շարժման իրազեկման երթն ավարտվեց

«Դիմադրություն» շարժման իրազեկման երթն ավարտվեց

՛՛Դիմադրություն՛՛ շարժման իրազեկման երթն ավարտվեց, հաջորդ իրազեկման երթը տեղի կունենա վաղը՝ Սասունցի Դավիթ արձանի մոտից։ Այս մասին երթի ավարտին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Սաղաթելյանն ասաց, որ ակցիաները վաղը նույնպես շարունակվելու են. ՛՛Մեր նպատակն է ողջ ժողովրդին, ազգին առաջիկա 5 օրերին ոտքի հանենք, ու մենք հանելու ենք: Սա սրբազան պայքար է, սա պայքար է Արցախի համար, մեր պետականության համար, յուրաքանչյուրը պայքարում է ոչ թե մեզանից մեկին իշխանության բերելու, այլ իր ծնողների, իր քույրերի ու եղբայրների համար՛՛,-վստահեցրեց նա:

Սաղաթելյանն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ վաղն առավոտյան Տիգրանաշենից դեպի Երեւան է շարժվելու ՛՛Դիմադրության շարժման՛՛ հաջորդ խումբը:

Իրազեկման երթի ավարտին ակցիայի մասնակիցները կրկին վանկարկեցին՝ ՛՛Առանց Նիկոլ Հայաստան՛՛

  • Կիսվել: