հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
«Դիմադրություն» շարժման իրազեկման ակցիան ավարտվեց. վաղը կշարունակվեն անհնազանդության ակցիաներն ու երթերը

«Դիմադրություն» շարժման իրազեկման ակցիան ավարտվեց. վաղը կշարունակվեն անհնազանդության ակցիաներն ու երթերը

«Դիմադրություն» շարժման իրազեկման ակցիան այսօր ավարտվեց Ազատության հրապարակում, վաղը անհնազանդության ակցիաներն ու երթերը կշարունակվեն: Վաղը իրազեկման երթը կմեկնարկի 18:30-ին Գարեգին Նժդեհի արձանի տարածքից, այս մասին ցուցարարներին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ Ազատության հրապարակում քիչ անց տեղի կունենա համերգ:

Իշխան Սաղաթելյանը անդրադարձավ նաեւ այսօր երեկոյան տեղի ունեցած դժբախտ պատահարին եւ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն դավաճան է, այլ նաեւ մարդասպան:

«Քիչ առաջ մի դժբախտություն է տեղի ունեցել մեր քաղաքում, վարչապետի աթոռին հայտնված անձի շարասյունը վթարի  է ենթարկել հղի կնոջը, սա ոչ միայն դավաճան է, այլ մարդասպան, սա անընդհատ զոհերի, պարտության սիմվոլ է, սա անընդունելի է, սրա համար պետք է բացատրություն տան ու հատ-հատ պատիժը կրեն: Մենք չենք հանդուրժելու, ժողովրդի միջից դուրս եկածը տեսեք` ինչերով է ման գալիս եւ ինչ փորձանքներ ու սպանություններ է անում: Նիկո՛լ, դու նաեւ մարդասպան ես, որը արյունի կարոտ է, քեզ պետք է պատժել սրա համար»,-ասաց Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ երթն այսօր մեկնարկել էր Սասունցի Դավթի Արձանի տարածքից, Հանրապետության հրապարակում երթին են միացել Արթուր Վանեցյանը եւ նրա աջակիցները:

Ապակենտրոն ակցիաների շրջանակում այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ու մի շարք քաղաքացիներ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքից երթով գալիս են Երևան։ Երեկ նման քայլերթ է սկսվել Իջևան քաղաքից, որն այսօր շարունակվել է։

  • Կիսվել: