կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
«Դիմադրության» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում եւ երթը Երեւանի կենտրոնում (ուղիղ)

«Դիմադրության» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում եւ երթը Երեւանի կենտրոնում (ուղիղ)

Ֆրանսիայի հրապարակից այսօր՝ մայիսի 3-ին, մեկնարկել է ընդդիմադիրների երթը՝ Երևանի կենտրոնական փողոցներով։

Ավելի վաղ հանրահավաքին էր միացել նաեւ երգչուհի Սիրուշոն։ Նա հանրահավաքի մասնակիցների հետ հայրենասիրական մի շարք երգեր է կատարել, բայց այս անգամ ոչ բեմից։

Նշենք, որ Երեւանում երեկ եւ այսօր վաղ առավոտից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել. փակվել են մի շարք փողոցներ:

Երկու օր առաջ չորս խորհրդանշանակ վայրերից Երեւան են հասել Դիմադրության շարժման անդամները, եւ երեկոյան Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել շարժման հանրահավաքը։ Հանրահավաքից հետո ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել եւ գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ընթացքում հայտարարել էր, որ անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։

 

  • Կիսվել: