Դեսպան Վարդան Տողանյանը և ՌԴ փոխարտգործնախարարը քննարկվել են տարածաշրջանային խնդիրները՝ ներկա լարվածության համատեքստում
Հուլիսի 24-ին տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և համաեվրոպական անվտանգության խնդիրները ներկա լարվածության համատեքստում: Ընդգծվել է լարվածությունը թուլացնելուն ու մթնոլորտի առողջացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը՝ նաև նկատի ունենալով ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի շարունակության հեռանկարը:


