չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Դեսպան Մարտիրոսյանը հավատարմագրերն է հանձնել Նեպալի նախագահին

Դեսպան Մարտիրոսյանը հավատարմագրերն է հանձնել Նեպալի նախագահին

Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Մարտիրոսյանը փետրվարի 13-ին  իր հավատարմագրերը հանձնեց նախագահ Բիդյա Դեվի Բհանդարիին։  Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպան Մարտիրոսյանն առանձնազրույց ունեցավ նախագահ Բհանդարիի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության առավել արդյունավետ ուղղությունները։

Զրուցակիցները երկուստեք կարևորեցին փոխգործակցությունը ՄԱԿ-ի շրջանակներում։Բիդյա Դեվի Բհանդարին առաջարկեց ՄԱԿ-ի շրջանակներում ակտիվացնել համագործակցությունը նաև դեպի ծով ելք չունեցող երկրների միջև։

Առանձնազրույցի ընթացքում քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

  • Կիսվել: