ուրբաթ, սեպտեմբեր 18
18 / 9 / 2026
Որոշ փորձագետներ TRIPP նախագիծը դիտարկում են որպես ԱՄՆ-ի փորձ՝ Չինաստանին դուրս մղելու Հարավային Կովկասի տարածաշրջանից. ՀՀ-ում Իրանի դեսպան

Որոշ փորձագետներ TRIPP նախագիծը դիտարկում են որպես ԱՄՆ-ի փորձ՝ Չինաստանին դուրս մղելու Հարավային Կովկասի տարածաշրջանից. ՀՀ-ում Իրանի դեսպան

Որոշ փորձագետներ TRIPP նախագիծը դիտարկում են որպես ԱՄՆ-ի փորձ՝ Չինաստանին դուրս մղելու Հարավային Կովկասի տարածաշրջանից՝ դա բացատրելով այն հանգամանքով, որ ԱՄՆ-ն միշտ փորձել է կապել Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը և տարածաշրջանը դուրս բերել Չինաստանի ազդեցության գոտուց։ Այս մասին այսօր TRIPP թեմայով համաժողովում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ վերլուծաբանները Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը դիտարկում են միասնական համատեքստում՝ արտաքին խաղացողների տնտեսական շահերի տեսանկյունից։ Ոմանք նույնիսկ դա կապում են հազվագյուտ հողային տարրերի հասանելիության համար ԱՄՆ-ի և Չինաստանի միջև մրցակցության հետ։

Մյուսները կարծում են, որ այդ կերպ ԱՄՆ-ը փորձում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, որը ավանդաբար հայտնի է որպես Ռուսաստանի ազդեցության գոտի»:

Դեսպանն ընդգծել է, որ Իրանը չի հանդուրժի իր սահմանների մոտ ամերիկացի զինվորականների ներկայությունը։  

Նա հղում է արել վերջին իրադարձություններին և ամերիկյան ռազմաբազաներին, որոնք, նրա կարծիքով, Պարսից ծոցի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հիմք չեն դարձել։

«Միաժամանակ մենք չենք տեսնում, որ TRIPP-ի շրջանակում կարող են ամերիկացի զինվորականներ տեղակայվել»,-ասել է Շիրղոլամին:

  • Կիսվել: