շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Դեսպան Մակունցը սենատոր Մարքիին ներկայացրել է ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը

Դեսպան Մակունցը սենատոր Մարքիին ներկայացրել է ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը

Հոկտեմբերի 25-ին դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր էդ Մարքիի հետ (Մասաչուսեթս, դեմոկրատ)։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Դեսպանը սենատորին է ներկայացրել 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ շուրջ անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի էթնիկ զտման հետևանքները և Հայաստանի կառավարության կողմից այդ անձանց օժանդակության ծրագրերը: Մտքեր են փոխանակվել Հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու հնարավորությունների վերաբերյալ:

  • Կիսվել: