հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Դեսպան Ղևոնդյանը Ղրղզստանի ԱԳՆ ղեկավարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Դեսպան Ղևոնդյանը Ղրղզստանի ԱԳՆ ղեկավարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Դեկտեմբերի 6-ին Բիշքեկում Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանը (նստավայրը՝ ք․Աստանա) հանդիպել է Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հետ։ Այս մասին տեղեկացրին Ղրղզստանում Հայաստանի դեսպանությունից:
 
Առանձնազրույցի ընթացքում դիտարկվել է հայ-ղրղզական քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական հարաբերությունների հետագա առաջմղմանը, ինչպես նաև իրավապայմանագրային հենքի ու մշակութային-հումանիտար նախագծերի ընդլայնմանը միտված հարցերի լայն շրջանակ։
 
Մտքեր են փոխանակվել երկկողմ փոխգործակցության առկա իրավիճակի և զարգացման հեռանկարների, բազմակողմ կառույցների և տարածաշրջանային միավորումների շրջանակներում վերջիններս գործընկերության օրինակներով հարստացման շուրջ։ Դիտարկվել է համագործակցության երկկողմ միջպետական մեխանիզմների գծով շփումների ժամանակացույցը։
 
Տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի քննարկմանը դեսպան Ա․Ղևոնդյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ կողմից մշակված՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական բաղադրիչները։
 
Կայացել է մտքերի փոխանակում առանձին հարցերի շուրջ։

  • Կիսվել: