երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Դեսպան Բալայանը հայտնել է, որ Ադրբեջանի Միլլի մեջլիսը հայկական սփյուռքն անվանել է «Եվրոպայի քաղցկեղային ուռուցք»

Դեսպան Բալայանը հայտնել է, որ Ադրբեջանի Միլլի մեջլիսը հայկական սփյուռքն անվանել է «Եվրոպայի քաղցկեղային ուռուցք»

՛՛Հայկական սփյուռքը վաղուց Եվրոպայի քաղցկեղային ուռուցք է՛՛: Ադրբեջանի Միլլի մեջլիսի ձևակերպումն արտացոլում է Ալիևի ռեժիմի ռասիստական և ցեղասպան էությունը՝ բացահայտորեն խախտելով Արդարադատության միջազգային դատարանի՝ 7.12.2021 հրամանը։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Նիդերլանդների Թագավորությունում և Լյուքսեմբուրգի մեծ դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։

Նա նաև հավելել է. ՛՛Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից՛՛:

 

  • Կիսվել: