հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Միքայել Թումասյանը վերցրել է պատգամավորի մանդատը

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Միքայել Թումասյանը վերցրել է պատգամավորի մանդատը

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Միքայել Թումասյանը վերցրել է պատգամավորի մանդատը և աշխատանքը կշարունակի Ազգային ժողովում: Այդ մասին Թումասյանը տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում:

«Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում աշխատելու այս երեք տարիների ամեն օրն ինձ համար եղել է լավագույնն անելու ձգտում: Այդ պաշտոնը ստանձնել եմ պատասխանատվության մեծ զգացումով և այն ինձ համար եղել է նոր գաղափարների ու նախաձեռնությունների իրականացման շրջան:

Գնում եմ խորհրդարան՝ իրականացնելու մեր հայրենիքի զարգացման հետ կապված կարևոր ծրագրեր:
 
Սիրելի՛ գործընկերներ, Դավթաշեն վարչական շրջանի սիրելի՛ բնակիչներ, ուզում եմ հայտնել Ձեզ իմ խորին շնորհակալությունը մեր աշխատանքը երկուստեք ճիշտ և արդյունավետ կազմակերպելու համար»,- ասված է Թումասյանի գրառման մեջ:

  • Կիսվել: