շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարն ազատվել է աշխատանքից

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարն ազատվել է աշխատանքից

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Սահակ Ասատրյանը ազատվել է աշխատանքից։ Այս մասին հայտնել է Սահակ Ասատրյանը՝ գրելով․

«Սիրելի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչներ, այսօր տեղի է ունեցել մի միջադեպ, որում ես խախտել եմ համայնքային ծառայության կարգապահական կանոնները:
 
Չեմ ցանկանում մանրամասնել, բայց այդ միջադեպից հետո ես ազատվել եմ իմ զբաղեցրած պաշտոնից:
 
Հայտնում եմ իմ շնորհակալությունը իմ թմին, մեր բնակիչներին և իմ ղեկավարությանը:
 
Կհանդիպենք…»։
 
 

 

 

  • Կիսվել: