Դավիթ Խուդաթյանը՝ ՏԿԵ նախարար
Նախագահի հրամանագրով Դավիթ Խուդաթյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Դավիթ Խուդաթյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքներիի նախարար:
Հիշեցնենք՝ Գնել Սանոսյանը երեկ ազատվել էր ՏԿԵ նախարարի պաշտոնից, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Դավիթ Խուդաթյանը կնշանակվի ՏԿԵ նախարար։