հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դատելով ԱՄՆ դեսպանատան խոսույթից՝ Փաշինյանի իշխանությունն ավարտվում է. ՀՅԴ-ական տնտեսագետ

Դատելով ԱՄՆ դեսպանատան խոսույթից՝ Փաշինյանի իշխանությունն ավարտվում է. ՀՅԴ-ական տնտեսագետ

Դատելով ԱՄՆ դեսպանատան խոսույթից՝ Փաշինյանի իշխանությունն ավարտվում է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ դեսպանատունը պատերազմից առաջ հայտարարեց, որ իրենց քաղաքացիները չգնան Արցախ, որից մեկ-երկու օր հետո Արցախում պատերազմ սկսվեց:

ԱՄՆ դեսպանատները հայտարարում էին, որ իրենց քաղաքացիները դուրս գան Ուկրաինայից, որից մի քանի օր հետո սկսվեց Դոնբասի հրետակոծումը:

ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, մեջբերում եմ, «միջոցառման մասնակիցների և ոստիկանների միջև միջադեպեր և բռնություններ կարող են տեղի ունենալ նաեւ առանց նախազգուշացման։ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում լինել զգոն, հետևել տեղական լրատվական միջոցների թարմացումներին, խուսափել ցույցերից, վերանայել անձնական անվտանգության պլանները»։

Չի լինելու, բախում չի լինելու, այս իշխանությունները հեռանալու են առանց արյուն:

Իմիջիայլոց, վերջին երկու օրերի երթերն իրականացվում են առանց ոստիկանության ուղեկցությամբ: Սա կարող է նշանակել երկու բան՝

1. Ուժ չունեն այդքան, որպեսզի իրականացնեն այդ գործառույթը և փաստացի իշխանություն այլրս չկա, և սա է հիմնական մեսիջը:

2. Փորձում են բաց թողել, որպեսզի վերածվի քաոսի, ինչը չի ստացվում, քանի որ գիտակից մարդիկ են երթին մասնակցում:

Հետևաբար.

Սիրելի՛ հայրենակիցներ

Պայքարը մտել է նյարդերի փուլ, ով ավելի թույլ գտնվեց կպարտվի: Հասկանալով և ըմբռնումով մոտենալով շատերի արդար ցասմանն ու քայքայված համբերությանը՝ պետք է խնդրեմ դիմանալ մինչև վերջ: Չտրվել որևէ սադրանքի, ոչ մի կերպ չմտնել կոնֆլիկտի մեջ որևէ մեկի հետ՝ լինի ոստիկան, թե՝ ուղարկված սադրիչ: Մենք պետք է անենք մեկ բան. շարժվել ըստ հայտարարված օրակարգի: Հասկանում եմ, որ բոլորն ինչ որ մտքեր ունեն, ուզում են խոսել, հուշումներ անել: Հավատացեք, ամեն բան հաշվի առած ծանր ու թեթև արված է:

Քաոսի վերածելու երկիր չունենք:

Այս անգամ հաջողելու ենք:

  • Կիսվել: