չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Դատարանը հրապարակում է Սերժ Սարգսյանի գործով դատական որոշումը (ուղիղ)

Դատարանը հրապարակում է Սերժ Սարգսյանի գործով դատական որոշումը (ուղիղ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվում է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատարանի որոշումը:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, ինչպես նաև գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։

Ըստ մեղադրական եզրակացության, Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել գյուղացիներին մատչելի գներով դիզվառելիքի մատակարարման պետական ծրագրով մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակություն կատարելու համար: Առաջադրված մեղադրանքի համաձայան, 2013-ին գյուղացիներին մատչելի դիզվառելիքի մատակարարման ծրագրով, որով նախատեսվել է հողօգտագործողներին վաճառել ավելի քան 17 միլիոն լիտր դիզելային վառելիք, ամենաէժան գնային առաջարկը ներկայացրել է «Մաքսհուր» ընկերությունը, սակայն Սերժ Սարգսյանի հրահանգով պայմանագիրը կնքվել է ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ընկերության հետ, որին պետական միջոցներից վճարվել է 1,8 մլրդ դրամ:

  • Կիսվել: