երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Դատարաններում աշխատակազմը բավականին շուտ է փոխվում. աշխատավարձը գրավիչ չէ

Դատարաններում աշխատակազմը բավականին շուտ է փոխվում. աշխատավարձը գրավիչ չէ

Բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտի ղեկավար Խաչիկ Ղազարյանի պնդմամբ՝ Հայաստանում դատարանները գերծանրաբեռնված են:

«Քաղաքացիական գործերով և Երևանում, և մարզերում միջին ծանրաբեռնվածությունը գրեթե 1500-ից 2000 գործ է, որը բավական շատ է, նույնը՝ քրեական գործերով», - Ազգային ժողովում հայտարարեց նա:

Ղազարյանը հույս հայտնեց՝ մինչդատական վարույթի առանձնացմամբ պայմանավորված՝ որոշակի թեթևացում կլինի:

«Ցանկությունը մեծ է դատավորների թիվն ավելացնելու, սակայն կախված է ֆինանսավորումից», - ասաց նա:

Խաչիկ Ղազարյանը նշեց, որ դատարաններում աշխատակազմը բավականին շուտ է փոխվում, որովհետև աշխատավարձն այսօրվա պայմաններում գրավիչ չէ՝ համեմատած մասնավոր սեկտորի հետ:

  • Կիսվել: