ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դատաքննությունների համար պետք է սահմանվեն ողջամիտ ժամկետներ. Զոհրաբյան

Դատաքննությունների համար պետք է սահմանվեն ողջամիտ ժամկետներ. Զոհրաբյան

Ցանկացած փաստարկ այն բանի օգտին, որ դատավորները քիչ են եւ աշխատանքով ծանրաբեռնված, բացատրություն չէ: Այս մասին այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած Հայաստանի Դատական օրենսգրքում եւ կից օրենքներում բարեփոխումների թեմայով լսումների ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Հայաստանում դատաքննությունների համար պետք է սահմանվեն ողջամիտ ժամկետներ: Մենք գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ: Եթե, օրինակ, դատարանը մի փոքր վաղ նիստ գումարեր՝ իմանալով, որ ամբաստանյալ Կարեն Ծաղիկյանի ինքնազգացողությունը չափազանց վատ է, ապա նա, հնարավոր է, հունվարի 8-ին չմահանար: Կամ Հայկազ Բարսեղյանի գործը, որը 2015 թվականին դաժանորեն սպանվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում: Դուք պատկերացնո՞ւմ եք ծնողների վիճակը, նրանց էմոցիոնալ լարվածությունը»,- ասաց Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում պրոֆիլային դատարաններ են անհրաժեշտ, ինչպես Գերմանիայում, որտեղ գործում է այդպիսի 40 դատարան:

  • Կիսվել: