շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դատապարտում եմ Տիգրան Աթանեսյանի ու նրա ընտանիքի նկատմամբ կատարված հանցագործությունը. Արման Բաբաջանյան

Դատապարտում եմ Տիգրան Աթանեսյանի ու նրա ընտանիքի նկատմամբ կատարված հանցագործությունը. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դատապարտելի է փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա հարձակումը։

Նա, մասնավորապես, նշել է․

Նախօրեին դեռևս չբացահայտված անձիք հարձակում են գործել փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա, երբ վերջինս տանը չի եղել: Հանցագործները հայհոյել, սպառնացել են Աթանեսյանի կնոջն ու անչափահաս երեխաներին:

Դա շարունակվել է նաև այն ժամանակ, երբ Աթանեսյանը վերադարձել է տուն: Խուլիգանական այդ գործողությունները դադարել են միայն ոստիկանության աշխատակիցների ժամանումից հետո: Տեղի ունեցած փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Խստորեն դատապարտում եմ Տիգրան Աթանեսյանի ու նրա ընտանիքի նկատմամբ կատարված այդ հանցագործությունը և իրավապահ մարմիններից պահանջում եմ ժամ առաջ բացահատել տեղի ունեցածն ու պատասխանատվության ենթարկել կատարողներին և պատվիրատուներին, եթե այդպիսիք առկա են: Իմ զորակցությունն եմ հայտնում Տիգրան Աթանեսյանին և նրա ընտանիքի անդամներին ու խոստանում եմ, որ որպես ԱԺ պատգամավոր հետամուտ եմ լինելու կատարվածի բացահայտմանն ու մեղվորներին պատասխանատվության ենթարկելուն:

Նման երևույթները խստորեն դատապարտելի են ու անթույլատրելի, հատկապես, եթե տեղի ունեցածը կապ ունի Տիգրան Աթանեսյանի մասնագիտական գործունեության ու քաղաքացիական կեցվածքի հետ:

 

  • Կիսվել: