շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Արմեն Սարգսյանը պարգևներ է հանձնել

Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Արմեն Սարգսյանը պարգևներ է հանձնել

 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ մեդալներով է պարգևատրել:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ hամաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել` Արսեն Ռուբիկի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արմեն Գագիկի ՓԱՆՈՍՅԱՆԻՆ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Գուրգեն Համոյի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ:

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի. Արագածոտնի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սարգիս Վասյայի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»:

  • Կիսվել: