երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Դա նույնն է, որ հարցնեք` ի՞նչ կարիք կար՝ Երևան-Սևան-Իջևան-Բերդ ճանապարհը կառուցում եք․ Փաշինյանը՝ հայ-թուրքական սահմանի Մարագարայի ճանապարհի կառուցման մասին

Դա նույնն է, որ հարցնեք` ի՞նչ կարիք կար՝ Երևան-Սևան-Իջևան-Բերդ ճանապարհը կառուցում եք․ Փաշինյանը՝ հայ-թուրքական սահմանի Մարագարայի ճանապարհի կառուցման մասին

Հայ-թուրքական սահմանի Մարագարայի ճանապարհը ՀՀ ճանապարհ է, այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տասնյակ  բնակավայրեր են այդ ճանապարհից օգտվում, դա նույնն է, որ հարցնեք` ի՞նչ կարիք կար՝ Երևան-Սևան-Իջևան-Բերդ կամ Գորիս-Կապան ճանապարհը կառուցում եք, բոլոր ճանապարհներն էլ կառուցում ենք»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, թե հիմա էլ այդ հատվածում ընթացիկ նորոգման աշխատանքեր են ընթանում:

Խոսելով «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին` նա  ասաց, թե դա միայն տնտեսական հաշվարկ չէ, շատ ավելի ընդարձակ ու համապարփակ նախագիծ է:

«Այն միայն տնտեսական  նշանակություն չունի, ունի ահռելի քաղաքական, անվտանգային նշանակություն, տարածաշրջանային նշանակություն»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: