հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Դա կազմակերպված էր, ես նույնիսկ գիտեմ՝ ով է կազմակերպել․ Մանուկյանը՝ Գյումրիում քաղաքացիներին «բոմժ» անվանելու մասին

Դա կազմակերպված էր, ես նույնիսկ գիտեմ՝ ով է կազմակերպել․ Մանուկյանը՝ Գյումրիում քաղաքացիներին «բոմժ» անվանելու մասին

Դա կազմակերպված էր, ես նույնիսկ գիտեմ՝ ով է կազմակերպել, ոնց են կազմակերպել: Այսօր Վանաձորում հայտարարեց Վազգեն Մանուկյանը՝ խոսելով նախօրեին տեղի ունեցած միջադեպի մասին:

Հիշեցնենք, որ երեկ մի խումբ քաղաքացիներ Գյումրիում փակել էին ընդդիմության ներկայացուցիչների ճանապարհն ու թույլ չէին տալիս նրանց առաջ գնալ: Մանուկյանը նրանց «բոմժ» էր անվանել:

«Առավոտյան, երբ ես դուրս եկա, մեր բակում մեկը կա, որ անօթևան է, շիշ է հավաքում (այսինքն՝ վիրավորական իմաստով չէ՝ «բոմժ» այդպիսի մարդկանց են ասում), ասաց՝ պարոն Մանուկյան, մեզ ինչո՞ւ եք վիրավորել՝ այդ տականքներին մեզ հետ եք համեմատում:

Այդ մարդիկ խայտառակում են գյումրեցու անունը: Ինքս կիսով չափ գյումրեցի եմ՝ մայրս գյումրեցի է, և իսկական Գյումրին այն Գյումրին է, որը լցնում էր դահլիճը, որը փողոցում մոտենում-խոսում էր»,-նշել է Մանուկյանը։

 

  • Կիսվել: