շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դա Հայաստանի որոշելիքն է. Արայիկ Հարությունյան

Դա Հայաստանի որոշելիքն է. Արայիկ Հարությունյան

«Ազատ հայրենիք» կուսակցությունը վաղուց նման հայտարարությամբ հանդես է եկել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հետ կապված հարցին։

«Մենք դիմել էինք դատախազությանը խափանման միջոցի փոփոխության առումով, ստորագրություններ էին հավաքվել, բայց այսօր ուզում եմ հայտարարել, որ մենք երբևէ Հայաստանի արդարադատության համակարգի գործունեությունը կասկածանքի տակ չենք դրել։ Երբ պետք էր, մենք հայտարարել ենք, մեր կողմից միջնորդություն եղել է, բայց այսօր կա ՀՀ արդարադատական համակարգ ու նրանց որոշելիքն է, ես չեմ ուզում գնահատական տալ ՀՀ արդարադատական համակարգի գործունեությանը»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը։

 

 

 

  • Կիսվել: