չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Կորոնավիրուսով վարակված  4-ամյա փոքրիկը վիրահատվել է և արդեն ժպտում է․ Արմեն Մուրադյան

Կորոնավիրուսով վարակված 4-ամյա փոքրիկը վիրահատվել է և արդեն ժպտում է․ Արմեն Մուրադյան

Covid 19 վարակ ունեցող 4ամյա փոքրիկը երեկ՝ ապրիլի 8-ին, դիմածնոտային միջամտության է ենթարկվել։ Այս մասին ֆեյսբոքում  գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Նրա երեխան  համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 8-ին, դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրել են վիրահատություն՝ մանկական վարակաբանի ներկայությամբ:

«Փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո, ի դեպ արդեն ժպտում է։ Շնորհակալություն եմ հայտնում ԵՊԲՀ Մուրացանի բուժանձնակազմին՝ դուք լավագույններից եք»,- գրել է նա։

Մուրադյանը նաև հորդորել է մնալ տանը և օգնել բժիշկներին։

 

  • Կիսվել: