շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Չճշտված տվյալներով՝ ավելի մեծ թվով զինվորներ են գերեվարվել նոյեմբերի 16-ին. Փաշինյան

Չճշտված տվյալներով՝ ավելի մեծ թվով զինվորներ են գերեվարվել նոյեմբերի 16-ին. Փաշինյան

Չճշտված տեղեկությունների համաձայն՝ այդ զինծառայողները գերեվարվել են, ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սյունիքում 24 զինծառայողի ճակատագրին, որոնց հետ կապը նոյեմբերի 16-ին կորել էր։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չճշտված տվյալների համաձայն՝ ավելի մեծ թվով զինվորներ են գերեվարվել։ Մի մասը, որ մենք մտածում էինք, որ զոհված է, իրականում գերեվարված է», - ասաց Փաշինյանը։

Նա նշեց ևս մեկ անգամ, որ սա չճտված տեղեկությունների համաձայն է.

«Չնայած ես հասկանում եմ, որ այքան էլ տեղին չէ այդպես ասել, բայց ես չեմ ուզում հարցը լղոզել։ Ունենք հաստատված 6 զոհ, 24+8 գերեվարված, բայց էս տվյալներն էլի վերջնական ճշգրտման անհրաժեշտություն ունեն։ Կա նաև հետևյալ տվյալը, որ գերեվարվածների մեջ կան վիրավորներ, որոնցից առնվազն մեկը թեթև վիրավոր չի եղել։ Գերեվարվել է մի իրավիճակում, երբ ինքը չէր կարող դիմադրել»։

Փաշինյանը վստահեցրեց, որ նրանց վերադարձի ուղղությամբ շատ ինտենսիվ աշխատում են։

Նա նաև հավելեց. ՛՛Հայաստանում կան հարուցված քրեական գործեր՝ զինծառայողների գերեվարվելու հանգամանքները ուսումնասիրելու շրջանակներում: Քրեական գործեր են հարուցված և քննվում են գերեվարվելու հանգամանքները: Պետք է բոլոր դեպքերը քննվեն: Բա զինծառայողը գերի է ընկնում, մենք չպե՞տք է քննենք՝ ինչ հանգամանքներում՛՛:

Վարչապետն ընդգծեց, որ կա օրենք և օրինականություն, ու յուրաքանչյուր դեպք պետք է բնորոշվի օրենքի ու օրինականության, զինվորական երդման հետ հարաբերության մեջ:

՛՛Մենք գիտենք մի իրավիճակ, երբ զինծառայողը հերոսաբար կռվել է, պաշտպանել է իր հայրենիքը, իր պետության սահմանը և անգիտակից կամ դիմադրության ոչ ընդունակ վիճակում գերի է հանձնվել: Օրինակ զենքը կորցնելու համար կա որոշակի ընթացակարգ, դա քրեական պատասխանատվություն է ենթադրում: Այսինքն, այս ամենի մասին մենք պետք է մոռանա՞նք: Մոռանա՞նք, որ պետություն ենք: Ոչ, մենք չենք մոռանալու, որ պետություն ենք՝ ինչքան էլ շատ ուժեր կան, որ ուզում են, որ այդպես տեղի ունենա: Այո, ամեն դեպք պետք է քննվի՛՛,- հայտարարեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ ցանկացած զինվորականի գործողություն պետք է քննվի:

  • Կիսվել: