շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Չնայած համաշխարհային հումանիտար ճգնաժամին՝ Ադրբեջանը չի հրաժարվում խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու քաղաքականությունից. Միրզոյան

Չնայած համաշխարհային հումանիտար ճգնաժամին՝ Ադրբեջանը չի հրաժարվում խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու քաղաքականությունից. Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի հեռավար նիստում անդրադարձել է համաճարակի պայմաններում Ադրբեջանի սադրիչ գործողություններին:

«Համավարակի դեմ պայքարը պետք է ժողովուրդների հաշտեցման հնարավորություն դառնա․ կարծում եմ՝ բոլորս համաձայն ենք ՄԱԿ գլխավոր քարտուղարի այս մտքի հետ։

Այնուամենայնիվ, չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և համաշխարհային հումանիտար ճգնաժամին, որի դեմ մենք բոլորս պայքարում ենք՝ Ադրբեջանն այս օրերին չի հրաժարվում սադրանքների և խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու իր քաղաքականությունից:

Նմանօրինակ գործողություններն անթույլատրելի են, և ես ակնկալում եմ դրանց դատապարտումը՝ տարածաշրջանում կայունություն պահպանման նպատակով»,- հայտարարել է նա:

  • Կիսվել: