ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չնայած Ադրբեջանի հերքմանը՝ ակնհայտ փաստ է, որ Լաչինի միջանցքն արգելափակված է. հույն պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում

Չնայած Ադրբեջանի հերքմանը՝ ակնհայտ փաստ է, որ Լաչինի միջանցքն արգելափակված է. հույն պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում

Ադրբեջանը հերքում է, որ Լաչինի միջանցքը արգելափակված է, սակայն բոլորս էլ քաջ գիտենք, որ իրականացվում է շրջափակում։ Այս մասին այսօր ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների վերաբերյալ քննարկման ժամանակ ասել է հույն պատգամավոր Ջորջ Կատրուգալոսը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այն փաստը, որ որոշ ծայրահեղ դեպքերում Կարմիր խաչի մեքենաներով հիվանդներ են տեղափոխվում Հայաստան, չի նշանակում, թե միջանցքը բաց է: Շրջափակման մասին են վկայում նաև Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նման պետությունների կողմից միջանցքի շրջափակումը դատապարտող հայտարարությունները՛՛:

Հույն պատգամավորն առաջարկել է դատապարտել շրջափակումը, ինչպես դա արել է Եվրոպական խորհրդարանը, և կողմերին կոչ անել՝ հարգել միջազգային իրավունքը, հատկապես Ադրբեջանին, որը չի կատարում եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունները:

 

  • Կիսվել: