չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Չմնալ փլատակների ներքո. Փաշինյանը նշեց` երկիրը նոր տեսության կարիք ունի

Չմնալ փլատակների ներքո. Փաշինյանը նշեց` երկիրը նոր տեսության կարիք ունի

Այսօր պետք է արձանագրենք նոր տեսության անհրաժեշտությունը Հայաստանի և ՀՀ պետականության համար։ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Քաղաքացիայան պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ այս մասին հայտարարեց կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է արձանագրենք, որ ՀՀ–ն և պետականությունը նոր տեսության կարիք ունեն, քանի որ 30 տարի դարակում դրված տեսությունն այլևս չի կարող գոյություն ունենալ։ Գործող աշխարհակարգերը` աշխարհի հին հարաբերությունները, փլվում են, և մենք չպետք է մնանք փլատակների ներքո։ Պետք է նոր տեսությամբ պետություն կառուցենք»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` այսօր բարձր և հստակ պետք է արձանագրել, որ որևէ պարագայում մեր պետականությունը, մեր ինքնիշխանությունը, մեր սուվերենությունն ու անկախությունը որևէ մեկին չենք զիջի:

  • Կիսվել: