չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Չկա այնպիսի քաղաքական նպատակ, որի դեպքում մենք մեր հանրության առողջությունը կվտանգենք․ Վահագն Հովակիմյան

Չկա այնպիսի քաղաքական նպատակ, որի դեպքում մենք մեր հանրության առողջությունը կվտանգենք․ Վահագն Հովակիմյան

Եթե Արցախում կարող եք երկու փուլով ընտրություններ անցկացնել, ընտրություններից հետո՝ խնջույք, ապա ինչո՞ւ եք խուսափում Հայաստանում
Հանրաքվե անցկացնելու գործընթացից, այսօր նման հարցադրու հնչեցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։

Պատգամավորը այս հարցը հնչեցրեց խորհրդարանում «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ։

Ի պատասխան նախագծի հեղինակ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը հիշեցրեց, որ Արցախում ընտրությունները տեղի ունեցան այն ժամանակ, երբ կորոնավիրուսի որևէ դեպք չէր գրանցվել, իսկ երկրորդ փուլի ժամանակ արդեն երկու դեպք էր հաստատված։

Ըստ պատգամավորի, հայաստանյան իրականությունը տարբերվում է․

«Հայաստանում բնակավայր չի մնացել, որ կորոնավիրուսի դեպք չլինի։ Հիմա դուք նման հարց եք տալիս։ Մեր դեպքում, որպես քաղաքական մեծամասնության, հանրության առողջությունը ամեն ինչից վեր է։ Դուք իրավունք ունեք նման բան ասելու, բայց իրականությունը դրանից չի փոխվում։ Չկա այնպիսի քաղաքական նպատակ, որի դեպքում մենք մեր հանրության առողջությունը կվտանգենք»։

Հիշեցնենք՝ «Հանրաքվեի մասին» օրենքում կատարվող փոփոխություններով իշխանական պատգամավորն առաջարկում է Ազգային ժողովին հնարավորություն տալ կասցենել ԱԺ-ի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումը։


Chat conversation end
Type a message...

  • Կիսվել: