շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Չինաստանից ՀՀ քաղաքացին տարհանվել է և տեղափոխվել Ռուսաստան․ ԱԳՆ

Չինաստանից ՀՀ քաղաքացին տարհանվել է և տեղափոխվել Ռուսաստան․ ԱԳՆ

Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Լյուդմիլա Բաղդասարյանը տարհանվել է և տեղափոխվել Ռուսաստան: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․

«Տեղեկացնում ենք, որ փետրվարի 4-ին Ռուսաստանի մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Լյուդմիլա Բաղդասարյանը տարհանվել է և տեղափոխվել Ռուսաստան: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացու հետ և քայլեր են ձեռնարկվում վերջինիս հնարավորինս շուտ Հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ռուսաստանի մեր գործընկերներին՝ Հայաստանի խնդրանքին արագ արձագանքելու և ցուցաբերած աջակցության համար:

Տեղեկացնում ենք նաև, որ տարհանում իրականացվում է միայն կարանտինի շրջանից՝ Հուբեյ նահանգից: Հուբեյ նահանգում գտնվող ՀՀ մյուս քաղաքացիները հրաժարվել են տարհանման հնարավորությունից»:

  • Կիսվել: