կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Չինաստանի նոր գլխավոր հյուպատոսը մեկուսացվել է․ նա կմնա կարանտինային գոտում

Չինաստանի նոր գլխավոր հյուպատոսը մեկուսացվել է․ նա կմնա կարանտինային գոտում

ՌԴ-ում Չինաստանի նոր գլխավոր հյուպատոս Ցոյ Շաոչունը պաշտոնական հանդիպումների անցկացման նպատակով ժամանել է Եկատերինբուրգ, սակայն երկշաբաթյա կարանտինի մեջ է հայտնվել:

Interfax-ի հաղորդմամբ՝ դիվանագետը մեկուսացվել է։ Շաոչունը Ռուսաստան է ժամանել փետրվարի 6-ին:

Վերջինս ծրագրել էր մի շարք պաշտոնական հանդիպումներ անցկացնել, սակայն դրանք հետաձգվել են, քանի որ առաջիկա երկու շաբաթը դիվանագետը ստիպված կլինի տանն անցկացնել:

  • Կիսվել: