հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Չինաստանը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին՝ խուսափել իրավիճակի հետագա էսկալացիայից

Չինաստանը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին՝ խուսափել իրավիճակի հետագա էսկալացիայից

Չինաստանը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին՝ խուսափել իրավիճակի հետագա էսկալացիայից։

«Երկու երկրներն էլ Չինաստանի բարեկամական գործընկերներ են»,- ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մաո Նինը:

«Մենք հուսով ենք, որ կողմերը կհետևեն կրակի շուտափույթ դադարեցման համապատասխան կոնսենսուսին և քաղաքական երկխոսության միջոցով կվերացնեն հակասություններն ու տարաձայնությունները»,-հայտարարել է Նինը։

  • Կիսվել: