հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նենսի Փելոսի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թայվան․ Չինաստանը, ի պատասխան, օդ է բարձրացրել Սու-35 կործանիչները

Նենսի Փելոսի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թայվան․ Չինաստանը, ի պատասխան, օդ է բարձրացրել Սու-35 կործանիչները

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թայվանի օդային տարածք։

Չինաստանի ՊՆ խոսնակ Թան Քեֆեյն ընդգծել է, որ Փելոսի այցը կղզի կխախտի «մեկ Չինաստան» սկզբունքը, կվնասի ռազմական ոլորտում հարաբերություններին և կհանգեցնի իրավիճակի սրման։

Չինաստանը, ի պատասխան, օդ է բարձրացրել Սու-35 կործանիչները:

Փելոսիի այցի վերաբերյալ արձագանքել է Չինաստանի ԱԳՆ-ն․ «Ի պատասխան Փելոսիի Թայվան կատարած այցի, մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները պետական ​​ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, հետևանքների պատասխանատվությունը կրելու են Միացյալ Նահանգները և Թայբեյը»։

  • Կիսվել: