չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Չի կարելի իրիկունը քնել և առավոտը զարթնել ասել՝ դու էլ դատավոր չես․ Ֆելիքս Թոխյան

Չի կարելի իրիկունը քնել և առավոտը զարթնել ասել՝ դու էլ դատավոր չես․ Ֆելիքս Թոխյան

Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը հրաժարվում է գնահատական տալ Ազգայի ժողովի կողմից հունիսի 22-ին ընդունված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը։

Ըստ ՍԴ անդամի, այն հարցի վերաբերյալ, որը ՍԴ ներկայացնելու հնարավորություն կա, ՍԴ անդամը չի կարող կարծիք հայտնել։

«Մենք՝ դատավորներս, չենք կարող նախնական կարծիք հայտնել, ուստի եկեք սպասենք, առաջ չընկնենք», -հավելեց Թոխյանը։

Հարցին, թե Սահամանդրության մեջ կատրաված փոփոխությունները վերաբերում են նաև իրեն՝ Ֆելիքս Թոխյանին, նա պատրաստվո՞ւմ է գնալ թոշակի, ՍԴ անդամը պատասխանեց․

«Ես փողոցից չեմ եկել այս շենք, եկել եմ 97 թվականին ԱԺ ընտրությամբ։ Փողոցից չեմ եկել։ 2005-ին իմ ժողովուրդը հաստատել է՝ ասելով, Թոխյան, դու կարող ես աշխատել այն նույն պայմաններով, ինչ պայմաններով 97 թվականին քեզ նշանակել ենք։ Պայմանը շատ պարզ է եղել, ի դեպ՝ մինչև 70 տարեկան հասակը։ 2015 թականին ժողովուրդը նորից եկել է, հանրաքվեով նույն պայմանը հաստատել է։ Ժողովուրդն է հաստատել։ Թե հիմա ինչո՞ւ է պառլամենտը ժողովրդի ասածը վերափոխի, իրենց հարցրեք։ 97 թվականին որ պառլամենտը ինձ նշանակել էր, ես եղել եմ 47 տարեկան լակոտ։ Հարցի էությունը, խնդրում եմ հասկացե անհատական տեսանկյունից, չի կարելի իրիկունը քնել և առավոտը զարթնել ասել՝ դու էլ դատավոր չես»։

Նա վկայակոչեց Վենետիկի հանձնաժողովի փորձագետների կարծիքը, որ ՍԴ դատավորի պաշտոնից հեռանալը կամ թոշակի անցնելը պետք է լինի կամավոր սկզբունքներով։

«Մեզ առաջարկեցին կամավոր գնալ թոշակի, լավ էլ պայմաններ էին առաջարկում։ դուք գիտեք՝ ինչ-ինչ պատճառներով մենք հրաժարվեցինք գնալ թոշակի։ Կրկնում եմ՝ կամավոր։ Մի քանի ամիս հետո եղավ, իմ կարծիքով, ամենաճիշտ որոշումը՝ հանրաքվեով հարցը լուծելը։ Այն ժամանակ ապրիլի 5-ին էր նշանակված հանրաքվեն և դա հնարավոր էր անել։ Մեր հարազատ Արցախում արեցին երկու փուլով ընտրություն։ Այն ժամանակ հանրաքվեն հնարավոր էր անել», -հայտարարեց Թոխյանը։

  • Կիսվել: