ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չգիտեմ` ով, երբ, քանի հատ. Հայկ Մարությանը` Սամվել Ալեքսանյանի նվիրած «ԿամԱԶ»-ների մասին

Չգիտեմ` ով, երբ, քանի հատ. Հայկ Մարությանը` Սամվել Ալեքսանյանի նվիրած «ԿամԱԶ»-ների մասին

Չգիտեմ՝ այս պահին որից, որը, քանի հատ, ով և երբ… դա ինձ չի էլ հետաքրքրում: Ինձ արդյունքն է հետաքրքրում, իսկ արդյունքը շատ լավն է, մենք անախադեպ թվով աղբատար մեքենաներ ունենք, որոնք ի շահ մեր համայնքի են գործում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով Սամվել Ալեքսանյանի կողմից Երևանի քաղաքապետարանին «ԿամԱԶ»-ներ նվիրելուն:

Լրագրողները հետաքրքրվեցին` ինչո՞ւ է գաղտնի պահվել նվիրատվության փաստը, Հայկ Մարությանը պարզաբանեց. «Հավատացեք՝ Երևանի բնակիչներն ամեն ինչ գիտեն: Շատ պարզ է, եթե մենք ասում ենք, որ աղբահանության հիմնարկը 54 մեքենա ունի և գիտենք` 34 է գնվել, ապա պարզ է, որ 20-ը նվեր է, բա էլ ո՞րտեղից է»:

Մարությանը անդրադարձավ նաև Երևանի ավագանու «Լույս» խմբակցության այն հայտարարությանը, թե Երևանի հիմնախնդիրները դուրս են մնացել հնգամյա զարգացման ծրագրից, մասնավորապես` տրանսպորտի հարցը: Մարությանը վստահեցրեց՝ ոչ մի հարց դուրս չի մղվել,  քաղաքապետարանն ամենօրյա ռեժիմով աշխատում է այդ հարցի շուրջ:

  • Կիսվել: