հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Չեք պատկերացնում մեր դիրքերի մատույցներում հակառակորդի դիակների քանակը, դրանք նույնիսկ իսլամի օրենքներով մեկ օրից ավելի պետք է չմնան

Չեք պատկերացնում մեր դիրքերի մատույցներում հակառակորդի դիակների քանակը, դրանք նույնիսկ իսլամի օրենքներով մեկ օրից ավելի պետք է չմնան

Չեք պատկերացնում մեր դիրքերի մատույցներում հակառակորդի դիակների քանակը, դրանք նույնիսկ իսլամի օրենքներով մեկ օրից ավելի պետք է չմնան։ Բայց նրանք չեն համաձայնում դիակները տանեն։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ տեղեկատվություն չեն փոխանցում իրենց հասարակությանը, թե ովքեր են մահացած, ովքեր են վիրավոր։

«Այդտեղ էլ պարոն Էրդողանն ու Ալիևը գնում են ծայրահեղ քայլերի։ Պարոն Ալիևին ձեռնտու չէ այդ դիակների համար թեկուզ մեկ ժամ դադար տալ և այդ դիակները տեղափոխել հուղարկավորության համար։ Դա արդեն պատերազմի ամբողջ բովանդակությունը ի հայտ կբերի նաև իրենց ազգաբնակչության համար։
 
Եվ այստեղ էլ, կարծում եմ, միջազգային հանրությունը պետք է այդ դադարի պահանջը դնի, կարծում եմ՝ Պաշտպանության բանակի հրամատարությունը շահագրգռված է, որ այդ դիակները տանեն, որովհետև դրանք նաև փչանում են, հակասանիտարական իրավիճակը կարող է փոխվել»,- ասաց նա։

  • Կիսվել: