Եթե հակառակորդը փորձի արկածախնդրության գնալ, համաչափ պատասխան կստանա. Իրանի ՊՆ
Ընդգծելով դիմադրության ճակատի վերջնական հաղթանակը թշնամիների դեմ՝ Իրանի պաշտպանության նախարարն ասել է. «Եթե ԻԻՀ դեմ թշնամիները արկածախնդիր լինեն, համաչափ պատասխան կստանան։
Համաձայն Parstoday-ի հաղորդման, որը մեջբերում է Mehr լրատվական գործակալությունը, Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն ուրբաթ օրը Ալ-Մայադին հեռուստաալիքին տված հարցազրույցում Ղոդսի համաշխարհային օրվա երթի ընթացքում ընդգծել է. «Իրանը երբեք չի հանձնվի Ամերիկայի սպառնալիքներին ու ճնշումներին»:
Իրանի պաշտպանության նախարարը մատնանշելով որ Իրանի ժողովուրդը և մուսուլման ժողովուրդները կանգնած են Պաղեստինի ժողովրդի կողքին, հավելեց. «Դիմադրության ավարտը միանշանակ հաղթանակ է, և պաղեստինյան դիմադրությունը անպայման հաղթանակ կտանի»։