շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Չեք կարողացել և չեք կարողանալու Հայաստանը հակադրել Հայաստանին. Փաշինյան

Չեք կարողացել և չեք կարողանալու Հայաստանը հակադրել Հայաստանին. Փաշինյան

Ոմանք փորձել են տպավորություն ստեղծել և Սյունիքը հակադրել մնացած Հայաստանին, թե իբր Սյունիքում մարդիկ այլ տրամադրություն ունեն: Այս մասին այսօր Կապանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, սակայն, որ այսօր բնակիչները ՛՛կոտրեցին բոլոր այն ձեռքերը, որոնք փորձում են Հայաստանը հակադրել Հայաստանին՛՛:

՛՛Չեք կարողացել և չեք կարողանալու Հայաստանը հակադրել Հայաստանին՛՛,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ դավադիր ուժերը տեղ չեն ունենալու Հայաստանի Հանրապետությունում:

Նա նշեց նաև, որ իրեն տեղեկացրել են, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը զգուշացրել է աշխատակիցներին, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացողները աշխատանքից կազատվեն: Փաշինյանն ընդգծեց, որ այդ մասին հայտարարածները մինչև հուլիսի 15-ը չեն աշխատի կոմբինատում:

Վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, ասաց.՛՛Ես ձեզ դա խոստանում են: Բոլոր նրանք, ում կսպառնան, որ աշխատանքից ազատելու են, ոչ միայն վերականգնվելու են աշխատանքի, այլև նրանց ամբողջական աշխատավարձը վճարվելու է այդ դուրս վռնդվածների հաշվին՛՛:

  • Կիսվել: