ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չեմ ուզում նշել իմ թուլությունները, ես թշնամիներ ունեմ. Ռոբերտ Քոչարյան

Չեմ ուզում նշել իմ թուլությունները, ես թշնամիներ ունեմ. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուս լրագրող Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում պատասխանել է վերջինիս հարցին, թե արդյոք անցյալի հայացքները չե՞ն խանգարում երկրի զարգացմանը, և արդյոք երկիրը պետք է նորովի՞ զարգանա:

Քոչարյանը, մասնավորապես, ասել է. ՛՛Անկասկած, երկիրը պետք է զարգանա, սակայն չեմ կարծում, որ անցյալի հայացքները արգելակ են երկրի զարգացման համար: Ընդհակառակը, կարելի է կապիտալիցազվել և՛ այստեղ, և՛ այնտեղ: Կարծում եմ, որ ավելի ճիշտ է կապիտալիզացնել մեր արժեքները՛՛:

Նշենք նար, որ հաղորդման ավարտին Պոզներն ավանդույթի համաձայն բլից հարցեր է ուղղել իր զրուցակցին:

- Ի՞նչն եք համարում ձեր ձեռքբերումը:

- Իմ կարիերան:

- Ինչն ե՞ք ամենից թանկ գնահատում:

- Ընկերությունը:

- Եթե ոսկե ձկնիկ բռնեիք և այն ձեզ երեք ցանկության հնարավորություն տար, որո՞նք կլինեին այդ ցանկությունները:

- Կհրաժարվեի:

- Ի՞նչ թերություն եք ներում մարդկանց հեշտությամբ:

- Վախկոտություն:

- Ի՞նչ թերություն երբեք չեք ների:

- Դավաճանություն:

-Ո՞ր մարդկային հատկությունն եք ամենից բարձր գնահատում:

- Հավատարմություն:

- Սատանան Ձեզ անմահություն է առաջարկում, այն էլ առանց որևէ պայմանի, համաձայնում ե՞ք:

- Ոչ:

- Ձեր գլխավոր ո՞ւժը:

 - Մխիթարանքը:

- Ձեր գլխավոր թուլությո՞ւնը:

- Այդպիսիք չկան, ավելի ճիշտ՝ չեմ ուզում դրանք նշել, ես թշնամիներ ունեմ:

- Եթե հանդիպեք Բարձրյալին, ի՞նչ կհարցնեիք:

- Ինչո՞ւ էր ողջ կյանքում փորձությունների ենթարկում ինձ:

 

  • Կիսվել: