երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Չեմ պատկերացնում Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի․ Բորդյուժա

Չեմ պատկերացնում Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի․ Բորդյուժա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի՝ կազմակերպությունից դուրս գալու հիմքեր չի տեսնում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

՛՛Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի բազմաթիվ քաղաքական ուժերի հետ։ Այդ պատճառով, իմ կարծիքով, դրանք ժամանակավոր երեւույթներ են, բայց ամեն դեպքում՝ Հայաստանը կլինի ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Բելառուսի, ե՛ւ ՀԱՊԿ - ի հետ՛՛, - նշել Է Բորդյուժան բելառուսական ՍՏՎ հեռուստաալիքին տված հարցազրույցում:

՛՛Ես ընդհանրապես չեմ պատկերացնում Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի, պարզապես չեմ պատկերացնում այդ ապագան, քանի որ Հայաստանն այնքան ինտեգրված է Ռուսաստանին, և ոչ միայն տնտեսապես, քանի որ հսկայական թվով հայեր՝ մի քանի միլիոն հայեր, ապրում են Ռուսաստանում՛՛, - ասել Է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: