հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Չեմ կարծում, թե Հայաստանը կդիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը. վարչապետ

Չեմ կարծում, թե Հայաստանը կդիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը. վարչապետ

Չեմ կարծում, թե Հայաստանը կդիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը: Այս մասին այսօր ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛ՀԱՊԿ-ը ոչ միայն բազմակողմ, այլև Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունների շատ կարևոր խողովակ և հարթակ է՛՛,-նշեց նա:

Վարչապետը հավելեց. ՛՛Չեմ կարծում՝ Հայաստանը կդիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը, քանի որ ուզում եմ ընդգծել, որ ՀԱՊԿ-ը ոչ միայն բազմակողմ, այլև Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունների շատ կարևոր խողովակ և հարթակ է: Որպես նախագահող երկիր՝ պետք է աշխատենք, որ ՀԱՊԿ-ը պատշաճ մասնակցություն ունենա մեր տարածաշրջանում անվտանգության ապահովմանը՛՛:

Նրա խոսքով ՀԱՊԿ երկրներից մի քանիսը Թուրքիայի հետ թյուրքական աշխարհի ռազմավարություն ստորագրեցին, ինչը իրողություն է, որը չի կարող որևէ ազդեցություն չթողնել:

՛՛Հաջորդ իրողությունն այն է, որ ՌԴ-ն ՀՀ-ի ռազմավարական գործընկերն է, և այդ գործընկերությունն անգնահատելի է: Ուզում եմ ընդգծել, որ չափազանց բարձր եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության դերը Հայաստանի անվտանգության ապահովման գործում: Չափազանց բարձր եմ գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում: Պետք է արձանագրենք նաև, որ Ռուսաստանը, լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, այնուամենայնիվ Ադրբեջանի թշնամին չէ, այլ բարեկամ ու դաշնակից է՛՛,- վարչապետը: Նա ցանկություն հայտնեց, որ Հայաստանի դաշնակիցներն ու գործընկերներն օգտագործեն քաղաքական լծակները՝ փոխադարձ ճանաչված իրավունքները պաշտպանելու նպատակով:

Փաշինյանը նշեց. ՛՛Մյուս կողմից, Հայաստանն ինքն իրեն չի սահմանափակելու միջազգային ամենատարբեր ատյաններում ու օղակներում: Փորձ է արվում հակադրել Բրյուսելի ու Սոչիի հանդիպումները: Դրանց մեջ չկա որևէ հակադրություն կամ հակասություն, որովհետև մենք չենք կարող հրաժարվել՝ աջակցելու որևէ գործընկերոջ առաջարկից՛՛:

Նրա խոսքով՝ պետք է օգտվեն այլ կողմի փորձից և աջակցությունից՝ կայունացնելու իրավիճակը:

 

  • Կիսվել: