երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Չեմ կարծում, թե աշխատավարձերը բարձրացնելու համար կառավարությունում օրենք են խախտել. Վարուժան Հոկտանյան

Չեմ կարծում, թե աշխատավարձերը բարձրացնելու համար կառավարությունում օրենք են խախտել. Վարուժան Հոկտանյան

«Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի նախագծերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը երեկ ԱԺ-ում աշխատավարձերի հայտնի թեմայով վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված բացատրությունները համոզիչ չի համարում: Միաժամանակ, այդ հարցում կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում:

«Այնպես չէ, որ գաղտնի եղավ կոռուպցիոն ռսիկերը կավելանան: Ես միշտ ասել եմ ու հիմա էլ կկրկնեմ՝ պետական պաշտոնյաների, հանրային ծառայողների արժանավայել աշխատավարձը նախապայման է, որ այդ պաշտոնյաները չներքաշվեն կոռուպցիայի մեջ», -ասաց Հոկտանյանը:

Նա տեղեկացրեց, որ այս տարի եղել է Հոնկոնգում ու զարմացել փաստից, որ այնտեղ պաշտոնյաները, հանրային ծառայողները շատ բարձր աշխատավարձ են ստանում, հետևաբար բարձր աշխատավարձը կարող է բավարար պայման լինել, որ կոռուպցիոն ռիսկերը նվազեն: Փորձագետի համար վիճահարույց է որոշման գաղտնիությունը և տարբեր արդարացումները, թե մյուս տարի հրապարակվող եկամուտների հայտարարագրերից այդ տվյալները կերևային, նա անտեղի է համարում:

«Եթե դու ուզում ես կոռուպցիա կանխարգելել, ապա դա պետք է լինի թափանցիկ: Ինձ թվում է, որ մեր այրերը, որ այդ հերոսությունը արեցին, չի կարող պատահի, որ այնքան անգրագետ են եղել, որ բռնեն օրենքով պահանջվող դասայինի կարգը փոխած լինեն: Հնարավոր է, որ լրացուցիչ աշխատավարձերի, պարգևատրումների արդյունքում է դա եղել:

Ես պաշտոնական փաստաթուղթը չեմ տեսել և ենթադրում եմ, որ ինչ-որ բան եթե արվել է, ապա օրենքը չի խախտվել: Միգուցե խախտվել է ինչ-որ ենթաօրենսդրական ակտ ու չեմ կարծում, որ վարչապետի աշխատակազմում անգրագետ մարդիկ են նստած, որ օրենք խախտեն», նշեց Հոկտանյանը:

  • Կիսվել: