կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Չեմ կարծում՝ մենք Հռոմի ստատուտը ընդունել ենք կոնկրետ անձի՝ Ալիեւի դեմ. Վաղարշակ Հակոբյան

Չեմ կարծում՝ մենք Հռոմի ստատուտը ընդունել ենք կոնկրետ անձի՝ Ալիեւի դեմ. Վաղարշակ Հակոբյան

Ոչ մի նման քայլ ինքնանպատակ լինել չի կարող, բայց մենք պետք է հասկանանք, թե ինչի համար ենք մենք ընդունել Հռոմի ստատուտը: Այդ մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը` անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հռոմի ստատուտն օգտագործվելո՞ւ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ Հայաստանի սուվերեն տարածքներն օկուպացնելու համար:

«Ես չեմ կարծում, որ մենք այդ ստատուտը ընդունել ենք կոնկրետ անձի դեմ: Ես կարծում եմ, որ Հռոմի ստատուտի ընդունելը բարձրացրել է որոշակիորեն ՀՀ-ի անվտանգության երաշխավորությունը, բայց ես ուզում եմ ձեզ նաեւ ևս մեկ անգամ տեղեկացնել, որ Հայաստանն այժմ գտնվում է խաղաղության պայմանագրի մասով խոր, և իմ գնահատամամբ, շատ արդյունավետ բանակցությունների մեջ, և ես ձեզ խնդրում եմ՝ մեր գնահատականներում լինենք այնպիսին, որ միմիայն մոտեցնենք խաղաղության պայմանագրի կնքումը:

Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի դեմ եղել են քայլեր, և Հայաստանը կարիք ունի իր անվտանգային միջավայրը բարելավելու, ես առաջարկում եմ, որ ոչ միայն այդ ստատուտը, այլև բազմաթիվ քայլեր դիտարկվեն այդ կոնտեքստում»,-ասաց նա:

  • Կիսվել: