երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չեմ արդարանում, բայց կատարողականի թերացումները քովիդի ու պատերազմի հետևանք են. Հակոբ Սիմիդյան

Չեմ արդարանում, բայց կատարողականի թերացումները քովիդի ու պատերազմի հետևանք են. Հակոբ Սիմիդյան

2022 թվականի բյուջեից  սկզբում նախատեսված է եղել 6,7 միլիարդ դրամ, հետո 6 ծրագրերի և 35 միջոցառումների համար թիվը փոխվել  է և հասել է 8,5 միլիարդի, որը պայմանավորված է  դրամաշնորհային 2 ծրագերի պետական բյուջեի ներառմամբ։ Նաև Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության  ծրագրի համար պահուստային ֆոնդից ևս 218 միլիոն դրամ է ներգրավվել, «Սևան»  ազգային պարկին 174 միլիոն դրամ հավելյալ գումար է տրամադրվել՝ պարտավորությունների կատարման համար և ՀՄԿ ՊՈԱԿ-ին ևս  92 միլիոն դրամ է տրամադրվել։

  ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության  քննարկումների ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

Խոսելով թերակատարումների մասին՝ նախարարը նշեց․ «Թերակատարումները քովիդի և պատերազմյան շրջանի բարդությունների հետևանք են: Սա չեմ ասում  որպես արդարացում»,-նշեց նախարարը և հավելեց, որ ՇՄՆ բյուջեի  կատարողականը 2022-ին կազմել է մոտ 98 տոկոս »:

  • Կիսվել: