երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Չէի ցանկանա` Հրայր Թովմասյանի նկատմամբ քրգործը դիտվեր որպես քաղաքական հետապնդում. Ավինյան

Չէի ցանկանա` Հրայր Թովմասյանի նկատմամբ քրգործը դիտվեր որպես քաղաքական հետապնդում. Ավինյան

Իրավական տեսանկյունից կարող եմ ասել, որ քրեական գործ է հարուցվել դեպքի առթիվ, և Հրայր Թովմասյանը որևէ կարգավիճակ չունի այդ քրեական գործում։

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն` ընդգծելով, որ չէր ցանկանա, որ գործը դիտվեր որպես քաղաքական հետապնդում:

«Քաղաքական մասով ասեմ՝ եկեք մեր մի փոքր իրականությանը վերադառնանք, վերհիշենք այն բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունեցել նախկինում ՍԴ նախագահի ընտրության հետ կապված, որովհետև ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ այս բոլոր պրոցեսներում մոռանում ենք, թե անցյալում ինչ է տեղի ունեցել։ Ես վստահ եմ` ՍԴ-ն, այս պահի դրությամբ, ունի լեգիտիմության խնդիր։ Չէի ուզենա քաղաքական հետապնդում դիտվեր որևէ գործընթաց, որը գտնվում է իրավապահների դաշտում: Քանի լեգիտիմության խնդիր կա ՍԴ-ի նկատմամբ և չկա վստահություն, ապա ՍԴ-ն չի կարող գործել իր լիազորությունների շրջանակում»,-շեշտեց Ավինյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացրել, որի հիման վրա հարուցվել է քրեական գործ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և մյուսների կողմից իշխանության զավթման համար: Գործի շրջանակներում հոկտեմբերի 18-ին ԱԱԾ հարցաքննության են կանչվել Թովմասյանի երկու դուստրերն ու 75-ամյա հայրն, ում ինքնազգացողությունն այդ ընթացքում վատացել է: ՍԴ նախագահի դուստրերին ուղղված հարցերն, ըստ նրանց փաստաբանի, հիմնականում վերաբերվել են նրանց պատկանող գույքին:

 

 

  • Կիսվել: