երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Չե՞ք պատկերացնում, որ ողջ կյանքում ականջներիդ մեջ զնգալու է ազգակործանի կնիքը. Լիլիթ Գալստյանը՝ Գևորգ Պապոյանին

Չե՞ք պատկերացնում, որ ողջ կյանքում ականջներիդ մեջ զնգալու է ազգակործանի կնիքը. Լիլիթ Գալստյանը՝ Գևորգ Պապոյանին

Գևորգ Պապոյա՜ն, մարդ բովանդակությամբ որքան սնանկ պիտի լինի և բարոյական արժեքներով վերջացած, որ հայտարարի, թե քաղաքացիները մեղադրում են իրենց, որ «ՀՅԴ-ին իշխանություն տվեցիք Ղարաբաղում, տեսան ինչ եղավ: Մեկ շաբաթում կապիտուլյացիան եղավ»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Նա նաեւ նշել է. «Լավ, Պապոյան, եթե անգամ շեֆիցդ հանձնարարություն ունես՝ ձեզ բնորոշ ձեռագրով մանիպուլացնել, ինքնահրկիզվել, լկտիաբար ստել, ցեղասպանության ձեր հանցակցությունը, մեր ազգային ողբերգության քպական մեղսակցությունը, Հայաստանի ու Արցախի դավաճանության այս աղետալի ծրագիրը գցել ուրիշների վրա, բա՞ մի պահ կանգ չեք առնում, չե՞ք սթափվում, բա՞ խղճներիդ վրա չի իջնում հայաթափված Արցախի ողբը, չե՞ք պատկերացնում, որ ողջ կյանքում ականջներիդ մեջ զնգալու է այս սև ցավից ծնված անեծքն ու նզովքը, ազգակործանի կնիքը․․․

Որ քեզ և քո ստորագրությունը չես հարգում՝ վաղուց է հայտնի։ Ի՞նչ կա որ, դժվարն առաջին անգամ էր․ մի անգամ արդեն քեզ ֆեյք հռչակել ես, երկրորդ անգամ էլ նույնը կանես ․․․

Բայց դուք բացառիկ ընտրություն եք /սելեկցիա/, ազնիվ խոսք՝ հատուկ տեսակ․․․

Եվ, այնուամենայնիվ, հիշիր և հիշեք՝ նիկոլից հետո կյանք կա․․․և կիսում եք ու կիսելու եք այս ազգային դավաճանության պատասխանատվությունը»:

 

  • Կիսվել: