երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Չարչյանի գործով  վճռի հրապարակումը հետաձգվել է

Չարչյանի գործով վճռի հրապարակումը հետաձգվել է

Փաստաբան Արամ Վարդևանյանն ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ Չարչյանի գործով վճռի հրապարակումը հետաձգվել է։

«Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնում եմ, որ ժամը 20-00-ին Պրոֆեսորի գործով հրապարակումը հետաձգվել է: Ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնեմ: Չնայած յուրաքանչյուր րոպեն ապօրինի կալանքի անընդունելի է, բայց այս պահին հստակ տեղեկություն Դատարանի վարքագիծը կասկածի տակ դնելու չունենք»,- գրել է Վարդևանյանը։

Հիշեցնենք՝  «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը, ով ընդգրկված է «Հայաստան» դաշինքի ցուցակում,  աշխատակիցների հանդեպ սպառնալիք հնչեցնելով, աշխատակիցներին հարկադրել էր մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին։  Չարչյանը սպառնացել է, որ իր «հորդորը» անտեսած աշխատակիցների նկատմամբ պատասխանը կլինի «ոչ թե համարժեք, այլ ավելի կոշտ»:

Չարչյանի կողմից իրենց ենթակա աշխատակիցների նկատմամբ նախընտրական փուլում գործադրելու վերաբերյալ 2021 թվականի հունիսի 18-ին «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված ձայնագրության փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։ Վերջինս ձերբակալվել է։

  • Կիսվել: