շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ցեղասպանությունն իրականացվել է այս հողում և այստեղ էլ պետք է արդարություն գտնի. Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»

Ցեղասպանությունն իրականացվել է այս հողում և այստեղ էլ պետք է արդարություն գտնի. Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այս մասին նշված է կուսակցության թվիթերյան էջում:
 

«Թուրքիան 106 տարի չի առերեսվել Հայոց ցեղասպանության հետ: Ցեղասպանությունն իրականացվել է այս հողում և այստեղ էլ պետք է արդարություն գտնի: Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին մենք կիսում ենք մեր երկրի հնագույն ժողովրդի ցեղասպանության վիշտը և հարգանքի տուրք մատուցում բոլոր զոհերին»,-ասված է Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: